Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ԱՄՆ նախագահական ընտրությունները.
«Եթե ցանկանում եք, որ մարդիկ հավատան ընտրությունների ձայների հաշվարկին, ապա նրանց հնարավորություն տվեք տիրապետել դրանց։ Ես այդ մասին խոսում եմ արդեն տասը տարի։ Պետք է ազատվել ընտրական կոլեգիայից!!», – հայտարարել է երաժիշտը, ով հայտնի է իր քաղաքացիական ակտիվությամբ։
Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահն ընտրում է Ընտրական կոլեգիա, որոնց ընտրությունների կարգը յուրաքանչյուր նահանգ ինքնուրույն է որոշում։
Փաստացի քվեաթերթիկներում ընտրողները ձայն են տալիս ոչ թե թեկնածուի, այլ այն ընտրողի օգտին, որը պարտավորվում է իր ձայնը տալ այս կամ այն թեկնածուի օգտին։