Բավ է պառակտվել
11-11-2020 12:04

Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն. տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: ՀՀ երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ»,- նշում են գրասենյակից և հավելում, որ նշանակված ժամին` 16:00-ին, նախագահ Սարգսյանը կայցելի ԱԱԾ:

Թարմացում

Ազգային անվտանգության ծառայությունն իր հրավերը ՀՀ երրորդ նախագահին անորոշ ժամանակով հետաձգել է: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

Արմինե Գևորգյան