Բավ է պառակտվել
15-09-2021 11:25

Հայաստանում զինվորական զորամասի տարածքում հայտնաբերվել է սերժանտի դին՝ կախված վիճակում

Զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամլո ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ սերժանտի դին հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին, ժամը 14։00-ին առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: