Բավ է պառակտվել
14-09-2021 11:49

Հայաստանում մարտական դիրքում 43-ամյա պահեստազորի սերժանտ է զոհվել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել զինծառայողի մահվան կապակցությամբ։

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:

Նշվում է, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հայտարարությունում:
Հայաստանում պահեստազորի առաջին եռամսյա հավաքները կազմակերպվել են 2021 թվականի օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը: