Բավ է պառակտվել
24-06-2021 15:26

Սևանը կրկին «ծաղկել» է։ Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը պատմել է, ինչպես պայքարել դրա դեմ

Սևանա լիճը կրկին «ծաղկել է», որոշ հատվածներում պատվելով կանաչ ջրիմուռներով, հինգշաբթի կառավարության նիստից հետո ասել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան:

Ըստ նրա, այս կապակցությամբ կառավարության քննարկմանն է ներկայացվել բյուջեի միջոցների վերաբաշխման նախագիծը՝ 5-6 տեսակի հատուկ սարքավորումների ձեռքբերման համար, որոնք կլինեն «Սևան» ազգային պարկի հաշվեկշռում և մշտական հիմունքներով կօգտագորխվեն մաքրման աշխատանքների համար:

Նա նշել է, որ ապօրինի շինությունների, շինարարական թափոնների, ջրի տակ հայտնված բուսականության առկայությունը ազդում է էկոհամակարգի վրա և հանգեցնում լճի ծաղկմանը:

«Փետրվարի սկզբին մենք որոշում կայացրեցինք և ապամոնտաժեցինք մոտ 3 տասնյակ շենք «Սևան» ազգային պարկի միջոցներով: Բայց հսկայական միջոցներ են անհրաժեշտ ևս 1650 շենք ապամոնտաժելու համար, ներառյալ շինարարական թափոնների հեռացումը և ափամերձ տարածքի մաքրումը: Այդ պատճառով մենք դադարեցրել ենք աշխատանքները մինչև տեխնիկական վերազինումը, այդ թվում` շինանյութերի օգտագործման տարբերակները դիտարկելու հնարավորությունն», - ասել է Պետրոսյանը:

Ըստ նրա, եթե հնարավոր լինի իրականացնել մաքրման աշխատանքները և դադարեցնել կեղտաջրերի արտանետումը, ապա ժամանակի ընթացքում ջրիմուռների ծաղկումը կդադարի:

Արդեն մի քանի տարի Սևանա լճի ափերի որոշ հատվածներում դիտարկվում է ցիանոբակտերիաների (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռների կուտակումներ, ինչի պատճառով ջուրը ստանում է կանաչ գույն։ Այս ջրիմուռների որոշ տեսակներ արտադրում են թույն (տոքսիններ), որոնք բացասաբար են ազդում կենդանիների և մարդկանց առողջության վրա՝ լճում լող տալիս կամ պատահաբար ջուրը կուլ տալիս։ Այս կապակցությամբ Հայաստանի Առողջապահության նախարարությունը նույնիսկ հորդորել էր քաղաքացիներին խուսափել լող տալ Սևանա լճի այն հատվածներում, որտեղ ափամերջ շրջանում նկատվում են կապտականաչ ջրիմուռների կուտակումներ: Սևանա լիճը խմելու ջրի հիմնական աղբյուրն է տարածաշրջանում, Եվրոպայի և Ասիայի խոշոր բարձրալեռնակին լճերից մեկը, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհի սրտում ՝ 1914 մետր բարձրության վրա: Լճի երկարությունը՝ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, ավելի քան 70 կիլոմետր է, հայելու մակերեսը՝ գրեթե 1,5 հազար քառակուսի կիլոմետր: Լճից սկիզբ է առնում միայն մեկ գետ՝ Հրազդանը (Արաքսի վտակ), մինչդեռ լիչն են թափվում 28 մեծ ու փոքր գետեր, որոնց ավազանների ընդհանուր մակերեսը կազմում է 2776 քառ. կիլոմետր: Մինչև 2030 թվականը լճի մակարդակը նախատեսվում է հասցնել օպտիմալ 1903,5 մետրի: