Բավ է պառակտվել
31-08-2016 13:01

Սևանը` ԱՊՀ-ում ռուսաստանցիների նախընտրած հանգստավայրերի հնգյակում

Սևանա լիճը ներառվել է ԱՊՀ ամենատարածված հանգստավայրերի լավագույն հնգյակում։ Այս մասին վկայում են հյուրանոցների որոնողական ծառայության վարկանիշի տվյալները։

Վարկանիշում ամփոփվել են ԱՊՀ երկրնում ռուսաստանցիների ամառային հանգստի արդյունքները։ Այն կազմվել է 2016 թ.–ի հունիսի 1–ից մինչև օգոստոսի 31–ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և բնակարանների որոնման ու ամրագրման տվյալների հիման վրա։

ԱՊՀ երկրներում ամենատարածված տուրիստական ուղղությունների հնգյակում են Իսիկ Կուլը (Ղրղըզստան), Բորովոյեն (Ղազախստան), Նարոչը (Բելառուս), Լյանկյարան (Կասպից ծով, Ադբրեջան) և Սևանը (Հայաստան)։

Ըստ այդ տվյալների` ԱՊՀ երկրնում ռուսաստանցիների ամառային ճամփորդությունների թիվը, նախորդ ամռան համեմատ, ավելացել է 10 տոկոսով, իսկ բնակության համար զբոսաշրջիկները ծախսել են օրական միջինը 3,6 հազար ռուբլի (55 դոլար)։

Ամռանը Սևանա լիճ են այցելել միջինը 1,5 օրով, իսկ Իսիկ Կուլ` 10 օրով։

Մինսկը գլխավորել է ամառային ճամփորդությունների համար ԱՊՀ ամենահայտնի քաղաքների ցանկը։

Այս ամառ ռուսաստանցիների շրջանում ճամփորդության համար ԱՊՀ ամենահայտնի քաղաքների առաջին տասնյակում են Մինսկը, Ալմաթին, Բաքուն, Աստանան, Երևանը, Կիևը, Բիշքեկը, Վիտեբսկը, Քիշնևն ու Տաշքենդը։ Զբոսաշրջիկների համար ամենաէժան քաղաք է ճանաչվել Բիշքեկը, իսկ ամենաթանկը` Աստանան։

Ռուսաստանում ամռանը տուրիստական ամետարածված ուղղություններն են Սոչին ու Անապան, ինչպես նաև Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը։

Սևանա լիճը Կովկասի ամենախոշոր բարձր լեռնային լճերից մեկն է։ Գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։ Սևանա լիճ է հոսում 28 գետ, նրանից է սկիզբ առնում Հրազդան գետը (Արաքսի վտակը)։ Սևանա լիճը խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում։