Բավ է պառակտվել
19-10-2020 21:15

Հիմա Արցախը գոյատևման մեր ռուսական պայքարի առաջնագիծն է․ Սեմյոն Պեգով

Ռուսաստանի ռազմական թղթակից, @wargonzo Telegram ալիքի հեղինակ Սեմյոն Պեգովը գրում է. «Այս ամենը գեղեցիկ է, բայց ահավոր միամիտ: Անհնար է Ադրբեջանը, որի բանակն, ըստ էության, դարձել է թուրքական պրոքսի, շրջել դեպի Ռուսաստան: Լավագույն դեպքում՝ 30 տարի անց, պայմանով, որ այս երեսուն տարվա ընթացքում Ռուսաստանը նույնպես ակտիվորեն կմշակի Ադրբեջանն, ինչպես դա արել է Թուրքիան վերջին երեսուն տարիներին:

Սա չհասկանալը նշանակում է բացարձակապես չկողմնորոշվել իրավիճակում: Այսօր Ռուսաստանի համար - և նշանակություն չունի՝ լավ է, թե վատ, զուտ փաստ է, պարզապես ծիծաղելի է կշեռքի նույն նժարին դնել Երևանն ու Բաքուն:

Միգուցե Մոսկվայում բնակվող և ղարաբաղյան հակամարտությունը հայկական և ադրբեջանական ռեստորանների որակով դատող մարդու տեսանկյունից դա ընդունելի է: Այս կամ այն ձևով: Բայց առաջնագծում ամեն ինչ մի փոքր այլ կերպ է երևում: Առաջնագծում՝ ընդհանրապես:

Փորձել ընկերանալ Բաքվի հետ և այնտեղ ռուսական բազա հիմնել նույնն է, ինչ կռվից հետո բռունցքները թափահարել։ Մանկապարտեզ: Ավելի շուտ էր պետք հիմնել։ Շատ ավելի վաղ: Եվ այժմ Արցախը գոյատևման մեր ռուսական պայքարի առաջնագիծն է: Իսկ բազմավեկտոր մոդելը՝ մենք վերջերս տեսանք, թե ինչի է հանգեցնում: Լուկաշենկոյի օրինակով:

Մենք @wargonzo նախագծում վստահ ենք, որ պաշտոնական Մոսկվայի համար ծայրահեղ վտանգավոր է պաշտոնական Մինսկի նման լինելը: Եվ սա պետք է հասկանա ցանկացած ողջամիտ մարդ։ Եթե նա իհարկե Հայրենիքի կողմն է »: