Բավ է պառակտվել
24-06-2019 23:14

Սահմանադրական կարգի պերմանենտ տապալման գործընթաց է հիմա ընթանում: Ակցիա ՍԴ ֊ի դիմաց

Սահմանադրական դատարանի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էր կազմակերպել «Վետօ» քաղաքացիական նախաձեռնությունն էր, ակցիա էր իրականացնում Նարեկ Մալյանի գլխավորությամբ: Նրանք պաշտպանում էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Ու մինչ «Վետօ» նախաձեռնության անդամները հավաքվում էին ՍԴ ֊ի դիմաց,եկան նաև ակտիվիստներ,ովքեր պահանջում էին Հրայր Թովմասյանի հրաժարականը:Նրանց միջև ժամանակ առ ժամանակ բախումներ ու լեզվակռիվ էր տեղի ունենում:Նրանք պարբերաբար վիրավորական արտահայտություններ էին թույլ տալիս: Ոստիկաններին մի կերպ էր հաջողվում կանխել նրանց բախումները:
Նարեկ Մալյանը ասաց, որ եկել է «մի խումբ անլվա, ինքնահռչակված ժողովրդից» պաշտպանելու Սահմանադրական դատարանը՝ ապահովելով ՍԴ բնականոն գործունեությունը:
«Վետօ» շարժման բողոքին միացել էր նաև Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը,ով լրագրողների հետ զրույցում նշեց,որ այսօր գործողություններ են կատարվում, որպեսզի հետագայում նախապատրաստվի իշխանության յուրացում։
«Մեր հանրությունը՝ հատկապես իրավաբանական հանրությունը, պետք է վճռական լինի այս հարցում, որպեսզի չստեղծենք պետականաքանդ, ինստիտուտաքանդ նախադեպ։
Ամեն ինչ իր կարգով շարունակվում էր, և մեկ էլ մի օր ՍԴ անդամ ընտրված մեկը վեր է կենում և դատողություն անում, որն ԱԺ նախագահը հիմք է ընդունում։ Սա անընդունելի է, և իշխանության յուրացման նախապատրաստություն է, որը պետք է կանխել», - ասաց Ռուբեն Մելիքյանը։
«Քաղաքացիական գիտակցություն« ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը,ով նույնպես միացել էր այս ակցիային նշում է,որ ըստ էության, սահմանադրական կարգի պերմանենտ տապալման գործընթաց է հիմա ընթանում:
«Սա ուղղակի ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից։ Փաշինյանն ուղղակի պատասխանատուն է այս իրավիճակի համար իր կիսագրագետ և անգրագետ թիմով: Հնարավոր բոլոր ուժերով փորձում են այնպես անել, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա»,- հայտարարեց Սամսոնյանը։
Ակցիան այսօր ավարտվեց ,վաղը կրկին նրանք հավաքվելու են ՍԴ դիմաց նույն ժամին: Նարեկ Մալյանը հայտարարեց,որ եթե հանկարծ իշխանության բուծած խուլգիաններից որևէ մեկը ներկա լինի տարածքում, իրենք սկսելու են պերմանենտ ակցիաների շարք:
Նա նշեց, որ  աջակցելու են ոստիկաններին՝ ապահովելու Սահմանադրական դատարանի անխափան աշխատանքը։
«Կոչ եմ անում Սահմանադրական դատարանի դատավորներին՝  սա ձեր կռիվն է, որևէ մեկդ եթե հետ կանգնի այդ կռվից, նա կհանձնի պետության բանալիները օտարերկրյա գործակալական ցանցին։ Կանգնեք ձեր տեղերում, սրանք չունեն հանրային աջակցություն։ Նորմալ մարդիկ ձեզ հետ են»,- հայտարարեց Ն. Մալյանը։ 

 

Արմինե Գևորգյան