Բավ է պառակտվել
11-05-2022 12:30

Անձրևների շրջանն ավարտվում է․ Հայաստանում սպասվում է մինչև 29 աստիճան տաքություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Այսպես, մայիսի 11-ին առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում և Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Իսկ մայիսի 13-15-ն ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ մինչև 3-6 մ/վրկ արագութամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում չորեքշաբթի ցերեկն օդը կտաքանա մինչև 20-22 աստիճան, իսկ մինչև կիրակի ջերմաչափի սնդիկը կհասնի 23-25 ​​աստիճանի։

Ամենաբարձր ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը Սյունիքի հովիտներում՝ 26-29 աստիճան տաքություն։ Նույն օրն Արարատում կլինի 24-27, իսկ Տավուշում, Արմավիրում և Վայոց ձորի նախալեռներում՝ 23-26 աստիճան տաքություն։