Բավ է պառակտվել
22-05-2014 10:42

Շահվարդ գետում սատկած ձկները թունավորված չեն եղել


Պատրաստ են Սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայում Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի տարածքով հոսող Շահվարդ գետում անկած ձկների թունաբանական ստուգման արդյունքները: Gisher.news-ի հետ զրույցում Սննդի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Արմինե Սուքիասյանը նշեց, որ թույն չի հայտնաբերվել:

Մասնագետները նշել են, որ կան որոշ թույներ, որոնք մի քանի ժամում անհետանում են, այնուամենայնիվ ձկների մոտ շեղումներ արձանագրվել են` արյունազեղման տեսքով: Հավանական է, նաև որ հոսանքահարվել են:

Ըստ Արմինե Սուքիասյանի ՍԱՊԾ մասնագետները լաբորատորիա են բերել մանրաձկներ, խոշոր անկած ձկներ չեն եղել գետում. Անկած ձկները պատկանել են կողակ տեսակին. Ստուգվել է մոտ 9 ձուկ:

Դեռևս պատրաստ չէ Բնապահպանույան նախարարության կողմից անցկացվող Շահվարդ գետի ջրաբանական անալիզների պատասխանը. խոստացան արդյունքները լինելուն պես տեղեկացնել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի հատվածում՝ Շահվարդ գետում, մոտ 100 մ տարածքում տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում (մոտ 20 կգ): Տեղում աշխատել են ՍԱՊԾ և բնապահպանության նախարարության ներկայացուցիչները` պարզելու անկման պատճառները: