Բավ է պառակտվել
02-09-2015 13:45

Շառլ Ազնավուրը կոչ է արել Եվրոպայում օգնել միգրանտներին

Ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Եվրոպայում գտնվող միգրանտներին: Նա առաջարկել է վերաբնակեցնել Ֆրանսիայի հեռավոր շրջաները, որոնք տեղացիների կողմից լքված են: Երգիչն ասել է. «Ես իսկապես ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ երեխաների հետ թափառող մարդկանց: Ես վստահ եմ, որ դրա միջով անցել են նաև իմ միգրանտ ծնողները: Պետք է ապահովել այդ մարդկանց ապագան, բարելավել նրանք դրությունը»: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի ծայրամասերում գտնվող շատ գյուղեր, քաղաքներ պրակտիկորեն լքված են տեղաբնակների կողմից: «Վերաբնակեցման դեպքում այդ բնակավայրերում կառաջանա նոր ուժ՝ ի դեմս ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց: Միգրանտների շարքերում կան ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ բժիշկներ, ավտոտեխնիկներ: Դա թույլ կտա լքված քաղաքներում նորից դպրոցներ ու փոստային բաժանմունքներ բացել»,-ասել է նա: Ազնավուրի խոսքով, նման կերպ վարվելու դեպքում Ֆրանսիային կսկսեն մատնացույց անել որպես օրինակելի երկրի. «Ես համոզված եմ, որ հենց այդպես էլ պետք է վարվել»: Նա չի բացառել, որ խնդիրի մասին այլ երգիչների ու երգահանների հետ միասին մի երգ կստեղծի, ինչպես դա եղավ 1989-ին, երբ հարկ էր օգնել աղետից տուժած Հայաստանին: