Բավ է պառակտվել
02-10-2014 15:34

Հայկական բանակում շարքային ժամկետային զինծառայողի ռոճիկը 3400 դրամ է

Հայկական բանակում շարքային ժամկետային զինծառայողի դրամային ռոճիկը ամսական 3400 դրամ է (8,3 դոլար` խմբ): Այդ մասին ասվում է այսօր` հոկտմեմբերի 2-ին կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշման մեջ: Կոչումը բարձրանալուն զուգահեռ` մինչեւ ավագ, դրամային բավարարումը կազմում է մինչեւ 5300 դրամ: Ենթասպայի կոչում ստացած ժամկետայինների համար այն կազմում է 9800 դրամ:Ռազմական ուսհաստատությունների կուրսանտների համար` կախված կոչումից (շարքայինից մինչեւ ավագ) եւ ուսման տարվանից (1-4-րդ կուրս) գումարը տատանվում է 5 300 դրամից մինչեւ 30 700 դրամ: