Բավ է պառակտվել
29-08-2019 16:10

Հայաստանցի դպրոցականները նվաճել են երեք մեդալ ինֆորմատիկայի եվրոպական օլիմպիադայում

Հայ դպրոցականների թիմը նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ Սլովենիայում կայացած EJOI2019 ինֆորմատիկայի 3-րդ եվրոպական պատանեական օլիմպիադայում։ Ինչպես տեղեկացրել է Հայաստանի կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը, ոսկի մեդալի է արժանացել “Քվանտ” վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Էմիլ Կոստանյանը և “Քվանտ” վարժարանի սան Արայիկ Խալաթյանը։ Հայաստանի հավաքականը ղեկավարում էին Երևանի պետական համալսարանի դասախոսներ Ալբերտ Սահակյանը և Լևոն Մուրադյանը։ Ինֆորմատիկայի 3-րդ եվրոպական պատանեական օլիմպիադան անցկացվել է Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ը։ Դրան մասնակցել է 90 աշակերտ 24 երկրից։ Մրցումներն անցել են երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրում աշակերտները կատարել են երեքական հանձնարարություն ծրագրավորման լեզուներից մեկով։