Բավ է պառակտվել
15-03-2019 17:03

Դաժան սպանությույն Տավուշի մարզում․որդին կացնով սպանել է տարեց մորը

 

Հայաստանի ոստկանությունը ներկայացրել է Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մանրամասները։

Համաձայն հաղորդագրության, մարտի 15-ին, ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկում որդին կացնահարել է մորը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պատշգամբում հայտնաբերել են 89-ամյա Օսան Սիմոնյանին՝ արնաշաղաղ վիճակում:

“Կինը դեռ ողջ էր, ուստի ոստիկանները, ժամանակ չկորցնելով, նրան տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն հոսպիտալացվելուց մեկ ժամ անց կինը մահացել է”,- ասվել է հաղորդագրությունում։

Քրեական հետախուզության աշխատակիցները կնոջ վրա կացնով հարձակվելու կասկածանքով բերման են ենթարկել 61-ամյա Սարգիս Սիմոնյանին։ Ըստ նախնական տեղեկությունների, մոր և որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչն էլ ավարտվել է սպանությամբ։

Սպանության գործիքը՝ կացինը, հայտնաբերվել և առգրավվել է։ Սիմոնյանը հարցաքննության համար տեղափոխվել է քննչական մարմին։

Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։