Բավ է պառակտվել
29-01-2021 15:04

«Շուշին հայկակա՞ն է». լրագրողը Կառավարություն էր բերել Փաշինյանի պահանջած գրավոր հարցը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Շուշիի հայկական լինել-չլինելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած լրագրող Լիա Սարգսյանն այսօր Կառավարության դիմաց ակցիա էր իրականացնում։
«Դու՞ք էիք այդ հարցը տալիս։ Ո՞վ էր հարցը տալիս, որ Շուշին ադրբեջանական է։ Իմ մեջբերումն անձամբ թղթի վրա կբերեք, որ ես դա հայտարարել եմ և ուղիղ եթերում կպատասխանեմ», - նախօրեին ասել էր Նիկոլ Փաշինյանն ու հեռացել՝ լրագրողի հարցն անպատասխան թողնելով:

Այսօր լրագրող Լիանա Սարգսյանը կառավարության դիմաց գրությամբ պաստառ է բերել, որտեղ մեջբերված է վարչապետի խոսքը Շուշիի մասին։
«Սպասում ենք վարչապետի պատասխանին՝ ուղիղ եթերում», - ասաց լրագրողը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԱԺ-ում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

Լրագրողի ակցիային զուգահետ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում այլ քաղաքացիներ. նրանց կողքին կային նաև Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, որոնցից մեկը լրագրողի ձեռքից խլեց պաստառը, պատռեց այն։