Բավ է պառակտվել
21-04-2022 20:07

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, կինոլոգիական ինժեներասակրավորական, փրկարարական և օպերատիվ խմբերը։

«Փրկարարներն իրականացրել են ուղեբեռների զննման աշխատանքներ, սակայն վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։