Բավ է պառակտվել
18-10-2021 18:09

Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի և Վրաստանի սահմանին․ այն զգացվել է նաև Հայաստանում

Հայաստանի Սեյսմիկ ծառայությունը երկուշաբթի 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել ադրբեջանա-վրացական սահմանին, հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ը։

Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է ստորգետնյա ցնցում՝ Ղազախ քազաքից 30 կմ հյուսիս-արևելք։

Գրանցված երկրաշարժը եղել է օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:


Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում 2 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Շնող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ: