Բավ է պառակտվել
02-05-2022 09:39

Ուժեղ երկրաշարժ Հայաստանում։ Ցնցումները զգացվել են հանրապետության 5 մարզում

Կիրակի երեկոյան Հայաստանում՝ Վրաստանի հետ սահմանային գոտում տեղի է ունեցել երկրաշարժ։
Հանրապետության ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 4.6 մագնիտուդով երկրաշարժ։
Օջախի խորությունը՝ 14 կմ, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռի մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում 3-4 բալ, ինչպես նաև Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում 3 բալ ուժգնությամբ: