Բավ է պառակտվել
16-01-2022 13:27

Հայաստանի հարավում 5-6 բալ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է եղել

Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք երկրաշարժ է եղել, հայտնվում է ԱԻՆ-ի կայքում։

“Հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ 03:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հայ-ադրբեջանական սահմանային գոտում գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ”,- ասվում է հաղորդագրությունում։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և մի շարք գյուղերում՝ 4-5 բալ ուժգնությամբ, Վայոց Ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ: