Բավ է պառակտվել
22-05-2019 14:51

Հայաստանի ուժային կառույցները ձեռնամուխ կլինեն դատավորների՝ հրաժարականներ ներկայացնելու գործին․ ԶԼՄ

“Ժամանակ” թերթը գրել է, որ Հայաստանի ուժային կառույցներին հանձնարարություն է տրված գտնել դատավորների վրա ազդելու այնպիսի միջոցներ, որը նրանց կստիպի հրաժարականի դիմումներ ներկայացնել:

“Խոսքը վերաբերում է նրանց ունեցվածքին՝ անշարժ և շարժական գույքի տեսքով”,- նշվել է հոդվածում։

Օրաթերթը գրել է, որ հարկավոր է գտնել առնվազն մի քանի դատավորի, ով կհետևի վարչապետ Փաշինյանի կոչին և հրաժարականի դիմում կներկայացնի:

“Չնայած դատավորները այնքան էլ միամիտ մարդիկ չեն, որ ամբողջ ունեցվածքը իրենց անունով ձևակերպեին”,- ամփոփել են հրապարակման հեղինակները։