Բավ է պառակտվել
01-08-2019 14:22

Հայաստանում հարուցվել է երկու քրեական գործ ՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար

Հայաստանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար, տեղեկացրել է Հայաստանի քննչական ծառայության մամլո ծառայությունը։
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Թ․Մանուկայնին մեղադրանք է առաջադրվել հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար

Նշվել է, որ մեղադրանն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը` որը կատարվել է իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով)։
Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Ս.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը, որը կատարվել է փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով):
Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: