Բավ է պառակտվել
05-01-2023 18:16

Սինանյանը Արցախի շրջափակման հարցում Սփյուռքի պասիվության պատճառ է համարում տոները

Հայաստանի սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը սփյուռքի պասիվությունը Արցախի շրջափակման հարցում բացատրում է տոներով։

«Սա, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է այն հանգամանքով, որ այն համընկել է տոների հետ, ինչ-որ ապատիա կա, ինքնակազմակերպման ու համայնքների ներսում այլ խնդիրներ կան, բայց կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում սփյուռքի ներսում ակտիվացում կնկատվի։ Դա արդեն սկսվել է»,- ասել է Զարեհ Սինանյանը։

Նա, մասնավորապես, նշել է ճեպազրույցում, որ նախօրեին Լոս Անջելեսի քաղաքապետի տան մոտ տեղի է ունեցել մեծ ակցիա, որի ժամանակ քաղաքապետը հանդես է եկել հստակ հայտարարությամբ և խոստացել միանալ ավելի լայն աշխատանքներին՝ Լաչինի միջանցքի բացման հարցում ԱՄՆ ներգրավվածությունը մեծացնելու համար։

Ադրբեջանի շրջափակման պատճառով Հայաստանում մնացած շուրջ 300 արցախցի երեխաները կհաճախեն Սյունիքի դպրոցներ
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը կմեկնի Մոսկվա
Արցախն առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանրմարտահրավերների․ Արայիկ Հարությունյան
«Կարտոֆիլը շքեղություն է». CNN-ը պատմում է, թե ինչպես են սպառվում կենսական պաշարները՝ ադրբեջանցի «էկոակտիվիստների» Արցախը շրջափակելու պատճառով
Քիմ Քարդաշյանն աշխարհին կոչ է արել ուշադրություն դարձնել Արցախի շրջափակմանը