Բավ է պառակտվել
25-05-2022 10:28

Օդերևութաբանները խոստանում են անձրևային սեզոնի ավարտ և եղանակի տաքացում Հայաստանում

Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա մի քանի օրվա եղանակի կանխատեսումը։

Եվ այսպես, մայիսի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը, 7-10 աստիճանով նվազելուց հետո, այսօրվանից աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Չորեքշաբթի Երևանում օդի ջերմաստիճանը կկազմի +20-+22 աստիճան, իսկ կիրակի օրն արդեն սպասվում է 29-31 աստիճան տաքություն։