Բավ է պառակտվել
06-09-2021 10:39

Օդերևութաբանները կանխատեսում են շոգ եղանակ Հայաստանում

Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, հայտնում է Հայհիդրոմետը։

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ սեպտեմբերի 6-10-ը բոլոր մարզերում և մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան, 5-10մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում երկուշաբթիից չորեքշաբթի ցերեկային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30-32 աստիճան, իսկ հինգշաբթի՝ մինչև 31-33օC: