Հայաստանի ողջ տարածքում ուրբաթ, մայիսի 20-ին, հիմնականում երեկոյան ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում՝ մթնոլորտային ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Կեսօրից հետո և երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ բարձր լեռնային առանձին գոտիներում՝ ձնախառն անձրև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Վայոց ձորի մարզերում հնարավոր է քամու ուժգնացում 20-25 մ/վ և ավելի արագությամբ։