Բավ է պառակտվել
22-02-2023 08:37

Օդերևութաբանները զգուշացնում են Հայաստանում քամու ուժգնացման մասին

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 21-ին և 23-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, 22-ին` 25-30 մ/վ։

Օդերևութաբանները զգուշացնում են, որ փետրվարի 22-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ, իսկ փետրվարի 23-ին՝ մինչև 20-25 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի.

Երևանում փետրվարի 23-ին երեկոյան ժամերին և 24-ի գիշերը հնարավոր են տեղումներ։ Չորեքշաբթի օրը ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև 11-13 աստիճան, իսկ առաջիկա չորս օրերին ջերմաստիճանը կտատանվի 8-13 աստիճանի սահմաններում։

Բոֆորտի 12 բալանոց սանդղակի համաձայն՝ 20,8-24,4 մ/վ արագությամբ քամին համարվում է փոթորիկ (փոքր վնաս, քամին քանդում է շենքերի տանիքները); 24,5-28,4 մ/վ - ուժեղ փոթորիկ (շենքերի զգալի ավերածություններ, քամին արմատախիլ է անում ծառերը); իսկ 28,5-32,6 մ/վրկ՝ սաստիկ փոթորիկ (մեծ ավերածություններ մեծ տարածքի վրա։ Այն նկատվում է շատ հազվադեպ)։ Բոֆորտի սանդղակն ընդունվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից քամու արագության մոտավոր գնահատման համար՝ ըստ ցամաքային օբյեկտների վրա կամ բաց ծովում ալիքների վրա ազդեցության: