Բավ է պառակտվել
24-08-2016 09:16

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ.տապը, սակայն, չի նահանջի

Հանրապետության տարածքում կանխատեսվում է կարճատև անձրև ու ամպրոպ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Մասնավորապես, օգոստոսի 24-25-ը և 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 26-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին կլինի հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում օգոստոսի 24-25-ը և 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: