Բավ է պառակտվել
05-12-2022 12:02

Օդերևութաբանները Հայաստանում ջերմաստիճանի հերթական նվազում են կանխատեսում

Ըստ Հայհիդրոմետկենտրոնի կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով։

Դեկտեմբերի 5-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է նաև մառախուղ։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ից 9-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։