Բավ է պառակտվել
02-01-2023 18:22

Օդերևութաբանները Հայաստանի գրեթե ողջ տարածքում ջերմաստիճանի բարձրացում են կանխատեսում

Հայհիդրոմետկենտրոնի կանխատեսումների համաձայն՝ հունվարի 2-ից օդի ջերմաստիճանը հանրապետության բոլոր մարզերում, բացառությամբ Երևանի և Արարատյան դաշտի, կբարձրանա 3-5 աստիճանով։

Գրեթե բոլոր լեռնային և նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է միջինը 6-10 աստիճան տաքություն։ Սյունիքի և Տավուշի հովիտներում կդիտվի պլյուս 14-17, իսկ Արցախում ցերեկային ժամերին՝ մինչև պլյուս 18, գիշերը՝ մինուս 2-ից պլյուս 5 աստիճան տաքություն։

Առաջիկա 5 օրերին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում ցերեկային ժամերին սպասվում 5-7 աստիճան տաքություն, գիշերը՝ 5-8 աստիճան ցուրտ։

Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ Աֆրիկայից տաք օդային հոսանքներ են մուտք գործել Հայաստանի տարածք, ինչի հետևանքով հունվարի սկզբին ջերմաստիճանի բարձրացու է սպասվում։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ամենուր, բացառությամբ մայրաքաղաքի և Արարատյան դաշտի, այս հատվածներում սառը օդի լճացման պատճառով։