Բավ է պառակտվել
12-11-2016 09:56

Արևառատ եղանակը Հայաստանում տեղը կզիջի տեղումներին

Օդերևութաբանները ջերմաստիճանի նվազում և տեղումներ են կանխատեսում Հայաստանում:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, օդի ջերմաստիճանը հանրապետությունում նոյեմբերի 14-16-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Առավել ցածր ջերմաստիճաններ են սպասվում Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի և Վայեց Ձորի լեռներում՝ այնտեղ սնդիկի սյունը նոյեմբերի 16-ի ցերեկային ժամերին կնվազի 5 աստիճանով և կմնա 5-10 աստիճան տաքության սահմաններում:

Ամենից տաք կլինի Սյունիքի հովիտներում, որտեղ օդի ջերմաստիճանն առաջիկա չորս օրերին կկազմի 23-25 աստիճան տաքություն, իսկ նոյեմբերի 16-ին նվազի մինչև 20 աստիճան:

Երևանում շաբաթ և կիրակի օրերին օդը ցերեկը կտաքանա մինչև 18-20 աստիճան, իսկ հետագա երեք օրերին աստիճանաբար կցրտի մինչև 13-15 աստիճան:

Միաժամանակ, նոյեմբերի 12-15-ին բոլոր մարզերում և Երևանում սպասվում է չոր և պարզ եղանակ, իսկ նոյեմբերի 16-ի երեկոյան հյուսիսային շրջաններում հնարավոր են տեղումներ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մետր վայրկյան արագությամբ: