Բավ է պառակտվել
01-09-2022 11:56

Օդերևութաբանները նշել են, թե երբ Հայաստանում տեղումներ կլինեն

Օդերևութաբանների կանխատեսումներով Հայաստանում սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայհիդրոմետկենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը մարզերում կբարձրանա 1-3 աստիճանով։ Մասնավորապես, Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռներում և Վայոց ձորի նախալեռներում ջերմաստիճանը կհասնի + 38․․․+ 40 աստիճանի։

Այնուհետև, սեպտեմբերի 4-5-ը կեսօրից հետո առանձին հատվածներում կլինեն տեղումներ և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Մայրաքաղաքում սեպտեմբերի 1-ից 5-ը կլինի առանց տեղումների եղանակ, ցերեկը ջերմաստիճանը կհասնի 37-39 աստիճան տաքության։

Միաժամանակ ԱԻՆ-ը զգուշացնում է, որ բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ պայմանավորված հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։