Բավ է պառակտվել
08-03-2023 12:08

Օդերևութաբանները ներկայացրել են կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին սպասվող եղանակը Հայաստանում

Հայհիդրոմետ կենտրոնը Կանանց միջազգային օրը Հայաստանում կանխատեսում է արևային, առանց տեղումների եղանակ։

Երևանում այսօր ցերեկը երեկվա համեմատ ջերմաստիճանա կբարձրանա 6 աստիճանով, հասնելով 14-16 աստիճանի։ Երեկոյան սպասվում է 9-11 աստիճան տաքություն։

Հանրապետության տարածքում առավել տաք կլինի Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի նախալեռնային շրջաններում, ինչպես նաև Արցախում, Արմավիրում և Արարատի մարզերում. այնտեղ կլինի 16-18 աստիճան տաքություն։ Շիրակի և Լոռու մարզերում սպասվում է համեմատաբար սառը եղանակ՝ մոտ 10-11 աստիճան տաքություն։