Բավ է պառակտվել
29-06-2022 14:11

Գեներալ Խաչատուրովի որդուն մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին։

Նա մեղադրվում է Երևանում 2022թ․ մայիսի 17-ին ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս՝ պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով). .

Ըստ ՔԿ մամլո ծառայության՝ այդ օրը, ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ այդ կերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Ոստիկանության աշխատակիցները հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել պահանջներին, սկսվել էր քաշքշուկ։ Նշվում է, որ Իգոր Խաչատուրովը բռունցքով հարվածել է ոստիկանության տեսուչի կրծքավանդակին և որովայնին։

Խաչատուրովը բերման է ձերբակալվել է և կալանավորվել, նրա վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունն ավարտվել է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Գեներալ Խաչատուրովի որդուն մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին։

Նա մեղադրվում է Երևանում 2022թ․ մայիսի 17-ին ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս՝ պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով). .

Ըստ ՔԿ մամլո ծառայության՝ այդ օրը, ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ այդ կերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Ոստիկանության աշխատակիցները հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել պահանջներին, սկսվել էր քաշքշուկ։ Նշվում է, որ Իգոր Խաչատուրովը բռունցքով հարվածել է ոստիկանության տեսուչի կրծքավանդակին և որովայնին։

Խաչատուրովը բերման է ձերբակալվել է և կալանավորվել, նրա վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունն ավարտվել է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: