Հունվարի 29-ին՝ առավոտյան 09: 30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի և Մեղրիի շրջաններում ձյուն է տեղում: Ինչպես հաղորդել է տրանսպորտի և կապի նախարարությունը, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ նկատվում է մերկասառույց: Արարատյան դաշտավայրի, Բաղրամյանի, Աշտարակի, Ապարանի, Եղվարդի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Գորիսի ավտոճանապարհները մառախլապատ են: Երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով տեղի են ունենում աղի և ավազի միջոցով ճանապարհների մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները անցանելի են:
Բավ է պառակտվել