Հայաստանի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Սելիմի լեռնանցքում, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավան գյուղի եւ Զանգեր կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Բավ է պառակտվել