Բավ է պառակտվել
06-08-2018 11:19

Վերին Լարս սահմանային անցակետում իրավիճակը որոշ չափով բարելավվել է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնարար Արմեն Փամբուկչյանը տեղեկացրել է, որ Վերին Լարս սահմանային անցակետում իրավիճակը մի փոքր բարելավվել է:
Նախօրեին տեղեկացվել էր, որ ռուսական կողմում հերթի երկարությունը մոտ 9-10 կմ է (որից 5 կմ՝ բեռնատար ավտոմեքենաների մասով), իսկ վրացական կողում մոտ 200 բեռնատար է կուտակված: Ընդ որում հայկական կողմն առաջարկում էր հնարավորինս խուսափել Հայաստան մուտք գործել այդ ճանապարհով՝ երկար հերթերի պատճառով:
"Ռուսական կողմում հեռթը նվազել է մինչև 7-8 կմ (որից 4 կմ բեռնատարներ են): Գիշերը թողունակությունը մեծացել է, այնումենայնիվ հերթը դեռևս պահպանվում է”, -իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Փամբուկչյանը, նշելով, որ օրվա ընթացքում տեղեկատվությունը կթարմեցվի:
Վերի Լարսի անցակետը գտնվում է Ստեփանծմինդա – Լարս մայրուղու վրա, որը հանդիսանում է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին: