Բավ է պառակտվել
27-01-2020 19:15

Իրավիճակն առաջնագծում և նորագույն սպառազինումներ․ Հայաստանի ՊՆ-ն ամփոփել է 2019 թ․ արդյունքները

Ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի, ինչպես նաև զինված ուժերի մարտավարության շնորհիվ իրավիճակն առաջնագծում 2019թ եղել է բավականին հանգիստ, հայտնել է երկուշաբթի Հայաստանի ՊՆ Դավիթ Տոնոյանը կոլեգիայի նիստի ժամանակ։

Այնուամենայնիվ, նշել է Տոնոյանը, ոչ մի վարկյան չի կարելի թուլացնել զգոնությունը, պետք է շարունակել ջանքեր գործադրել ԶՈւ մարտունակությունն ամրացնելու և սահմանների անառիկությունն ապահովելու նպատակով։

Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, առկա ձեռքբերումներն ու բացթողումները։ Նրա խոսքով, շարունակվել են նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները։ Դա հնարավորություն է տվել բարձր մակարդակով կատարել առաջադրված խնդիրները և հակազդել հակառակորդի սադրիչ գործողություններին: Ներկայացվել է կատարված աշխատանքների ընթացքը, Տոնոյանը տվել է հանձնարարականներ։

Երկուշաբթի Հայաստանի նախագահի նստավայրում կայացել է զինծառայողների պարգևատրման արարողությունը՝ նվիրված Բանակի օրվան, որը նշվում է հունվարի 28-ին։