Բավ է պառակտվել
10-01-2019 14:00

Սևանի սիգի որսի արգելքի հետ կապված իրավիճակն ամբողջապես դուրս է եկել հսկողությունից․Հայաստանի վարչապետի պաշտոնակատար

Սևանի սիգի որսի հետ կապված հարյուր տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է, հինգշաբթի օրը կառավարության նիստի ընթացքում տեղեկացրել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ զեկուցագիր է ստացել և փոխանցել այն համապատասխան գերատեսչություններ՝ իրավիճակի նկատմամբ հսկողությունը խստացնելու նպատակով։

“Ի հեճուկս որոշումների՝ Սևանի սիգի որսի հետ կապված հարյուր տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է: Էլ չեմ ասում, որ բոլոր հեռուստաալիքներով ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ”,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է, սակայն պետք է մտածել պրոբլեմի երկարաժամկետ լուծման մասին, և այդ լուծման մեթոդը համաձայնության և կազմակերպչական որոշակի լուծումներին հասնելն է Սևանում:

Նրա խոսքերով, զեկուցագրում նշվել է նաև մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ Բնապահպանության նախարարության, ոստիկանության, "Սևան” ազգային պարկի թերացումների մասին։

”Կարծում եմ, պատասխանատու կառույցները պետք է հանդիպեն, քննարկեն և ընդունեն ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ որոշում, քանի որ հիմա սիգի վերարտադրության կարևոր փուլ է, և մենք շատ բան չենք անում”, - ասել է Փաշինյանը։

Նա նաև ընդգծել է երկրում ապօրինի որսը բացառելու անհրաժեշտությունն, ընդգծելով, որ Ամանորից առաջ երկու դեպք է բացահայտվել։

”Բոլորը պետք է իմանան, որ բնության պահպանության գործում առանձնակի նախանձախնդիր վերաբերմունք և դիրքորոշում ենք ունենալու։ Կան որոշակի բացթողումներ և թերություններ, բայց մենք անպայման կզբաղվենք այդ հարցերով”,- ասել է Փաշինյանը։

Դեկտեմբերի վերջին Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը՝ սիգի ձվադրման ժամանակահատվածում, Բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի և բնության և ընդերքի պահպանության տեսչության հետ համատեղ հատուկ միջոցառումներ կանցկացնեն Սևանա լճում:

Նշված ժամանակահատվածում Սևանի շրջակայքում գտնվող բոլոր անտառային ճանապարհներին խիստ վերահսկողություն է սահմանվել, սահմանային կետեր են ստեղծվել: "Սևան” ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները: Սահմանվել է ցերեկային հերթապահություն, արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: Տեղեկացվել է, որ սիգի վաճառքի կանխարգելման նպատակով ստուգումներ կկազմակերպվեն Երևանի և մարզերի շուկաներում, ինչպես նաև Սևանա լճում և "Սևան» ազգային պարկում :