Բավ է պառակտվել
21-11-2022 13:43

ՀՀ ՊԵԿ ղեկավարի տեղակալը և ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարը քննարկել են Վերին Լարսում ստեղծված իրավիճակը

Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուրադյանը և ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը Մոսկվայում քննարկել են ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում ստեղծված իրավիճակը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, հաղորդում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են Վերին Լարսում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները:
Միաժամանակ, ներկայացվել է մաքսային կցորդի գործունեության կարևորությունը՝ ՌԴ մաքսային ծառայության աշխատանքներում, ինչպես նաև տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու հարցում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վերին Լարս անցակետի վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որի ավարտին տնտեսվարողները հնարավորություն կունենան ստանալու նոր որակի և ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ։