Բավ է պառակտվել
15-11-2016 10:02

Վիճաբանությունը Մարալիկում վերածվել է դանակահարության

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ նոյեմբերի 12-ին Մարալիկում 3 անձի դանակահարության դեպքի առթիվ։

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նոյեմբերի 12-ին կտրած-ծակած վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մարալիկ քաղաքի երեք բնակիչներ։

Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և անմիջապես միջոցներ ձեռնարկվել՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Նախաքննության տվյալներով՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի նախկին մշակույթի տանը հարակից այգում տեղի է ունեցել վիճաբանություն Հառիճ գյուղի երկու եղբայրների և Մարալիկ քաղաքի մի խումբ բնակիչների միջև, որի ժամանակ էլ եղբայրներից մեկը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել երեք անձի։

Հարվածների հետևանքով Տիգրան Անդիկյանին պատճառվել են «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի» ձևով, Կարեն Սարոյանին՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի» ձևով և Հակոբ Իսպիրյանին՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, չթափանցող, արյունահոսող վերքի» ձևով մարմնական վնասվածքներ: Տուժողները բուժօգնության են տեղափոխվել «Գյումրի բժշկական կենտրոն»։ Նույն օրը բուժօգնության է տեղափոխվել նաև եղբայրներից ավագը։

Քրեական գործով 4 անձ ճանաչվել է տուժող, առգրավվել դեպքի պահին նրանց կրած հագուստները, վերցվել փորձանմուշներ՝ դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Դանակի գործադրմամբ 3 անձի մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է եղբայրներից կրտսերը, ով 16 տարեկան է։ Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է։