Բավ է պառակտվել
22-01-2020 17:52

Մահվան օրը Կուտոյանի զենքի վրա խլացուցիչ չի եղել․ ՔԿ

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան օրը նրան պատկանող Գլոկ 34 ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել, հայտնել է քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը։

ՔԿ Նախնական տվյալներով, հունվարի 17-ին, ժամը 14։30-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենից ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը։ Հարուցվել է քրեական գործ ինքնասպանությանը հասցնելու հոդվածով։

“Բնակարանում իրականացված քննչական գործողությունների արդյունքում Կուտոյանին պատկանող Գլոկ 34 ատրճանակի խլացուցիչ չի հայտնաբերվել”, - ասել է Հարությունյանը։

Պատասխանելով գործակալության հարցին՝ ի սկզբանե՞ չի եղել խլացուցիչ, մամլո քարտուղարն ասել է, որ Գլոկ 34 տիպի ատրճանակների վրա հնարավոր է խլացուցիչ օգտագործել։

“Դժվար է ասել, արդյոք Կուտոյանն ավելի վաղ օգտագործել է խլացուցիչ, բայց պատահարի օրն այն չեն գտել”,- ասել է նա։

Հարությունյանը նաև հայտնել է, որ Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց արդյունքները ստանալուն պես Քննչական կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ։