Բավ է պառակտվել
09-03-2020 22:01

ՔԿ-ն ներկայացրել է Արամ Վարդանյանին (Վստրեչի Ապեր) ներկայացված մեղադրանքի մանրամասները

Հայաստանի քննչական կոմիտեն եչկուշաբթի օրը հրապարակել է Երևանի 49-ամյա բնակիչ Ա․Վ-ին ներկայացված մեղադրանքի մանրամասները։

Ուրբաթ օրը ոստիկանությունը հայտնել էր, որ Արամ Վարդանյանի նկատմամբ, ով քրեական շրջաններում հայտնի է որպես Վստրեչի Ապեր, հայտարարվել է հետախուզում սպանության փորձի, կողոպուտ և մարդու առևանգում կազմակերպելու մեղադրանքով։
Ինչպես տեղեկացրել է ՔԿ-ն, սպանության փորձի, կողոպուտ և մարդու առևանգում կազմակերպելու մեղադրանքով քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել այն, որ նա իր մերձավորներ Ս.Կ.-ին, Ե.Ե.-ին, և Ա.Խ.-ին և ոմն Ա.-ին 2016թ. ամռանը ցուցում է տվել հափշտակել նախկին մերձավոր Է.Ա.-ին պատկանող 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ “BMW X6” մակնիշի ավտոմեքենանՀանձնարարությունը կատարվել է Շենգավիթ համայնքում, որտեղ ավտոմեքենան արգելափակել են, այնուհետև Է.Ա.-ին գցել են գետնին և, հափշտակելով մեքենան՝ հեռացել։
2019թ. ամռանը, Վարդանյանն եղբոր որդուն՝ Ա.Վ.-ին, հանձնարարել է առևանգել իր նախկին մերձավոր Է.Ա.-ին և բերել իր տուն։ Ա. Վ.-ն հանդիպել է Է.Ա.-ին վերջինիս բնակության վայրի մոտ։ Ա.Վ.-ի հետ իբր զրուցելու նպատակով նրա տուն գնալիս Ա․Վ․-ն մոլորեցրել է Է.Ա.-ին և չարաշահելով նրա վստահությունը ու վերջինիս բացահայտ առևանգելով՝ տեղափոխել է Ա.Վ.-ի՝ Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող առանձնատուն, որտեղ նա իր կամքին հակառակ տևական ժամանակ պահվել և բռնության է ենթարկվել:
Է.Ա.-ի հետ տևական ժամանակ ունենալով թշնամական հարաբերություններ, Ա.Վ.-ն հանձնարարել է դիտավորությամբ Է.Ա.-ին զրկել կյանքից։ մահափորձ կատարվել է 2020թ մարտի 4-ին։ Այդ օրը, ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բուռնազյան փողոցում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հրազենից կրակոցներ են արձակվել Է.Ա.-ի ուղղությամբ։ ինչի արդյունքում վնասվածքներ են ստացել վերջինս և արհեստանոցում գտնվող Մ.Մ.-ն։
Հանցագործությունն ավարտին չի հասցվել, կրակողը հեռացել է ավտոմեքենայով։
2020թ. մարտի 8-ին Ա.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրան հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում
2020թ. մարտի 5-ին Վարդանյանի եղբոր որդուն մարդուն առևանգելու մեղադրանք է առաջադրվել , իսկ Ս.Կ.-ին՝ կողոպուտի։ Նույն օրը վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դրանք մերժվել են, որի հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: