Բավ է պառակտվել
15-11-2016 15:21

ՌԴ տնտեսական զարգացման նախարարին մեղադրանք է առաջադրվել

Ռուսաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին, որին ՌԴ իրավապահները ձերբակալել էին խոշոր չափով կաշառքը վերցնելիս: Այդ մասին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն:

Մեղադրանքն առաջադրվել է «ՌԴ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու, վեցնելու համար»:

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ նախարարի նկատմամբ հարուցված քրեական գործը կապ ունի նավթային «Բաշնեվթ» ընկերության բաժնետոմսերի փաթեթը գնելու վերաբերյալ «Ռոսնեֆթ»-ի գործարքի հետ։
Էկոնոմիկայի նախարարությունը պետք է այդ գործարքի վերաբերյալ դրական գնահատական տար։

«Խոսք է գնում «Ռոսնեֆթ»-ի ներկայացուցիչներից կաշառք պահանջելու վերաբերյալ», -  հայտարարել է ՔԿ մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։