Բավ է պառակտվել
23-08-2021 19:10

Երևանի «Ֆիզգորոդոկ»-ում կասեցվել է աղմկահարույց շինարարությունը

Երկուշաբթի «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչներն ակզիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի առջև, բողոքելով 12 հարկանի շենքի կառուցման դեմ, որը համարում են անօրինական։

Ակցիա ընթացքում «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչ Սեդա Գրիգորյանն ասեց լրագրողներին, որ քաղաքացիները հավաքվել են ի աջակցություն իրենց կողմնակիցների, ովքեր հանդիպում են քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ և ներկայացնում են ցուցարարների դիրքորոշումը։

«Մենք պահանջում ենք, որ քաղաքապետն անձամբ գա «Ֆիզգորոդոկ», զրուցի քաղաքացիների հետ և պատասխան տա իր որոշման համար, քանի որ դրա արդյունքում մեր նկատմամբ ոստիկանական բռնություն է կիրառվում։ Նա (քաղաքապետը - խմբ.) պատասխանատու է վերջին օրերին «Ֆիզգորոդոկ»-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար», - ասաց նա:

Գրիգորյանը բացատրեց, որ «Ֆիզգորոդոկ»-ն ի սկզբանե կառուցվել է որպես ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների ընտանիքների բնակավայր:

««Մենք` հասարակ քաղաքացիներս բացահայտել ենք, որ այսպես կոչված բարեխիղճ կառուցապատողն (ով պետք է կառուցի նոր շենքը) իրականացրել է կեղծիքներ իր փաստաթղթային աշխատանքներում։


Գրիգորյանի խոսքով, բնակիչներն այս կեղծիքները բացահայտում են 2,5 տարի: Կառուցապատողի դեմ 4 դատական գործ կա ընթացքի մեջ, կա աշխատանք նաև կադաստրի հետ կապված, որը թաքցրել է որոշակի տվյալներ, իսկ քաղաքապետարանը շատ փակ է աշխատում:

«Հուլիսի 19 -ին, մեզանից գաղտնի, քաղաքապետը շինարարության թույլտվություն տվեց, հաջորդ օրը կառուցապատողը սկսեց աշխատանքը», - ասաց նա:

Գրիգորյանը հայտարարեց, որ շինարարության դեմ բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ, 9 մարդ է բերման ենթարկվել, կան նաեւ տուժածներ։

«Այսօր, մեր բարձրացրած աղմուկից հետո պետական կառույցները սկսել են տեղից շարժվել` կասեցվել են աշխատանքները։ Բնապահպանության նախարարը ծանոթացել է փաստաթղթերին և տեսել, որ կառուցապատման աշխատանքները ՇՄԱԳ փորձաքննություն չեն անցել․ կառուցապատողը կեղծել է տարածքի մակերեսը ՝ կրճատելով այն, որպեսզի փորձաքննություն չանցկացվի: Այդ հիմքով (շինարարությունը - խմբ.) դադարեցվել է նախարարության կողմից, և այսօր այս դեպքը պետք է քննվի », - ասաց նա:

Ցուցարարները շարունակեցին մնալ քաղաքապետարանի մոտ ՝ սպասելով իրենց կողմնակիցների վերադարձին քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից, որից հետո կշարունակեն հանրահավաքը «Ֆիզգորոդոկ»-ում: Ըստ ցուցարարների ՝ կառուցապատողը մտադիր է շարունակել աշխատանքը: