Բավ է պառակտվել
11-10-2021 19:54

Որքա՞ն ժամանակ կարող են ՊՇՌ թեստ չհանձնել կորոնավիրուսով հիվանդացածները

Կորոնավիրուսով հիվանդացածները կարող են հիվանդությունից հետո 3 ամսվա ընթացքում գործատուին չներկայացնել ՊՇՌ թեստի արդյունք: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Դրական թեստից հետո 3 ամսվա ընթացքում մենք չենք պարտադրում անձին կատարել ՊՇՌ թեստ: Հիվանդացածների համար այս պահանջը ուժի մեջ է մտնում 3 ամիս անց», - ասաց նա:

Ավանեսյանը նշեց, որ անձը կարող է պատվաստվել հիվանդության ախտանիշներն անցնելուց 14 օր անց:

Հայաստանում հոկտեմբերի 1-ից մի շարք ոլորտներում աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է իրենց գործատուին տրամադրեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։: Այս նոր պահանջը ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրեց COVID-19- ի հետ կապված իրավիճակի սրման ֆոնին: Պատվաստված քաղաքացիները (ամբողջությամբ պատվաստված կամ առաջին դեղաչափը ստացած), հղի կանայք և պատվաստման բժշկական հակացուցումներով մարդիկ կարող են աշխատանքի գալ առանց ՊՇՌ բացասական թեստի:

Աշխատակցի կողմից այս պահանջները չկատարելու և աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուն իրավունք ունի նրան ազատել աշխատանքից: Իսկ եթե նրանք աշխատեն, չհետևելով այդ պահանջերին՝ պատժամիջոցներ կսահմանվեն ընկերության նկատմամբ։: