Բավ է պառակտվել
12-01-2021 14:34

ՀՀ֊ից որքան տարածք ենք հանձնել Ադրբեջանին. ՄԻՊ֊ը հրապարակեց թվեր

Խաղաղ բնակիչները ոչ միայն զրկվել են սեփական ապրուստը հոգալու հնարավորությունից և լուրջ խնդիրների առաջ են կանգնած, այլև տնտեսական գործունեության հնարավորությունից են զրկվել այն դեպքում, երբ այդ վայրերում իրականացրել են խոշոր ներդրումներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ :

Թաթոյանի խոսքով սեփականության իրավունքի խախտման առնչությամբ 2 խնդիր կա` Ադրբեջանին անցած տարածքներում կան տներ, հողեր, որոնց սեփականության վկայականները տրվել են ԽՍՀ-ի կամ էլ ՀՀ անկախ մարմինների կողմից։ Այսինքն` երկու հիմնական տարբերություն կա` գեոդեզիական և տեղագրական քարտեզների. հարց է առաջանում, թե նախկինում ինչպե՞ս են հողահատկացում արել։ Նա ներկայացրեց, թե որ համայնքից որքան հողատարածք է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Օրինակ՝ Տեղ խոշորացված համայնքում բնակիչները զրկվել են 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքներ օգտագործելու հնարավորությունից։ Որոտան գյուղի դեպքում բնակիչները մոտավոր հաշվարկով զրկվել են 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից։ Ընդ որում, Որոտանի դեպքում 18-20 այգեգործական տնակներ կան, որոնք կառուցված են այն հողերի վրա, որոնք

Հայաստանի գործուղման որոշումներով են հատկացվել մարդկանց»,- նշեց նա։
Նրա տեղեկացմամբ՝ Ագարակ գյուղում բնակիչները զրկվել են մոտավոր հաշվարկով 60 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ օգտագործելու հնարավորությունից, Եղվարդում՝ 110 հեկտար վարելահողից, 50 հեկտար արոտավայրից, Ճակատենում՝ 50 հեկտար վարելահողից։

Թաթոյանն ասաց նաև, որ Գեղարքունիքում էլ կա այս նույն խնդիրը։ Նա կարծում է, որ մարդիկ փոխհատուցման իրավունք ունեն, և Ադրբեջանի իշխանության հատուցման պարտավորությունը պետք է սա լինի։ ՄԻ պաշտպանը ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի հետ քննարկել է այս հարցը, և այժմ որոշում են ինչպես պետք է ձևակերպեն այս խնդիրներն իրավական տեսանկյունից։

Արմինե Գևորգյան