Բավ է պառակտվել
29-05-2022 12:35

Մահացել է նախօրեին ադրբեջանական զինուժի կրակոցներից վիրավորում ստացած հայ զինծառայողը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է նախօրեին ադրբեջանական զինուժի կողմից հայկական սահմանային դիրքերի կրակակոծման ժամանակ վիրավորում ստացած զինծառայողի մահվան մասին։

«Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել»,- ասվում է գերատեսչության մամլո ծառայության հաղորդագրությունում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: