Բավ է պառակտվել
19-11-2020 11:49

Մահացել է Գեներալ Մանվել Գրիգորյանը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Վերջը հասան իրանց նպատակին: Մահացավ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը... Աստված հոգիդ լուսավորի հերոս մարդ»:
Գեներալ Մանվելը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ղեկավարել Էջմիածնի կամավորական գումարտակը: Որպես հրամանատար՝ մասնակցել է Հադրութի շրջանի պաշտպանական և Մարտակերտի շրջանի ազատագրական գործողություններին: 

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Ոսկե արծիվ» և Երկրապահ կամավորականների միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։

Արմինե Գևորգյան