Բավ է պառակտվել
25-06-2015 15:37

Վախճանվել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարքը

Բեյրութում, 75 տարեկանում սրտի կաթվածից վախճանվել է Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին: Պատրիարքը ծնվել է Կահիրեում, սովորել է Հռոմում, հոգևորական է ձեռնադրվել 1965-ին, իսկ, 1999-ի հոկտեմբեր 7-ին ձեռնադրվել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք: Ներսես Պետրոս ԺԹ Թարմունիի առաջարկով եւ նախաձեռնությամբ է այս տարի ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ մատուցել՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին մեծ աշխատանք է կատարել նաեւ Գրիգոր Նարեկացուն Եկեղեցու տիեզերական ուսուցիչների շարքում դասելու ուղղությամբ: