Բավ է պառակտվել
18-02-2021 12:29

Մահացել է Սերգո Կարապետյանը

Այսօր առավոտյան «Նաիրի» բժշկական կենտրոնում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, այս մասին տեղեկացրել է բժշկական կենտրոնի ղեկավար Անատոլի Գնունին։
Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտը ղեկավարել է 2010-2016 թվականներին։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք են առաջադրել գյուղատնտեսական դիզվարելիքի սուբսիդավորման ծրագրի շրջանակում պետական միջոցների «յուրացման կամ վատնման» գործով ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքով: Նախկին գյուղնախարարը ցուցմունք է տվել

Սարգսյանի դեմ, թե վերջինիս ցուցումով է գյուղերին դիզվառելիք տրամադրելու տենդերը տվել Ֆլեշի Բարսեղին, չնայած ավելի ցածր գին առաջարկող է եղել։ Ըստ մամուլի

Սերժ Սարգսյանի և Սերգո Կարապետյանի առերեսման ժամանակ Սարգսյանը հարցրել է. «Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ»: Սերգո Կարապետյանը պատասխանել է․ «Պարոն նախագահ, ես հավատացյալ, ազնիվ մարդ եմ, ես սուտ չեմ կարող ասել»: «Բա որ հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել եւ պետությանը վնաս պատճառել, Սերգո»,- հարցրել է Սերժ Սարգսյանն ու հայհոյել: